Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նիկոլի համար Արցախը «Ղարաբաղ» է, իսկ Ալիևի համար Սևանը՝ «Գյոկչա»

Նիկոլի համար Արցախը «Ղարաբաղ» է, իսկ Ալիևի համար Սևանը՝  «Գյոկչա»
08.07.2023 | 08:41

Մինչ Հայաստանի թրքամետ իշխանությունը կապիտուլյանտ Նիկոլի գլխավորությամբ շարունակում է թրքացնել մեր տեղանունները, վերջին դեպքը, օրինակ, հունիսի 28-ից սկսած Նախկին ԱԻՆ-ի կայքում՝ «Եղանակը Հայաստանում» բաժնում, Արցախի փոխարեն գրվել է Լեռնային Ղարաբաղ, իսկ դրանից առաջ էլ Որոտանը Նիկոլը ներկայացնում էր որպես «Էյվազլը» և այլ կեղծիքների դիմում, Ադրբեջանի «ԲԱՔՈՒ ԹիՎի»-ով ներկայացնող եղանակի տեսության ժամանակ ողջ Հայաստանը ներկայացվում է որպես Ադրբեջան, իսկ հայկական տեղանուններն էլ թրքածված են:

Օրինակ, Երևանն «Իրևան» է, Սևանը՝ «Գյոկչա», Վեդին՝ «Վեդիբասար» և այլն...

Թուրք Նիկոլը մեր ազգային արժանապատվության գնով Ալիևի հետ «խաղաղության» է գնում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2531

Մեկնաբանություններ